22:04  ,  16 դեկտեմբերի, 2019

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպումների անցկացման օրերը

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպումների ժամանակացույցը:

1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենա փետրվարի 18-ին. Դորտմունդի «Բորուսիան» տնային խաղում կընդունի ՊՍԺ-ին, «Աթլետիկոն»՝ «Լիվերպուլին»: Պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 11-ին: 

Փետրվարին 19-ին «Ատալանտան» կհյուրընկալի «Վալենսիային», իսկ «Տոտենհեմը»՝ «Լայպցիգին»: Պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 10-ին:

Փետրվարի 25-ին կատալոնական «Բարսելոնան» արտագնա հանդիպում կանցկացնի «Նապոլիի», իսկ Մյունխենի «Բավարիան»՝ «Չելսիի» հետ: Պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 18-ին:

Փետրվարի 26-ին Մադրիդի «Ռեալը» կընդունի «Մանչեսթեր Սիթիին», իսկ «Լիոնը»,՝ «Յուվենտուսին»: Պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 17-ին:

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս