20:44  ,  16 դեկտեմբերի, 2019

Նոյեր. «Բավարիան» անհամբերությամբ սպասում է «Չելսիի» հետ հանդիպումներին

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքի վերաբերյալ: 

«Մենք ամբողջ թիմով հետևում էինք վիճակահանությանը, և բոլորին դուր եկավ, որ մեզ բաժին հասավ «Չելսին»: «Բավարիան» անհամբերությամբ սպասում է այդ հանդիպումներին:

«Չելսին» վտանգավոր թիմ է, որին հաղթելու համար պետք է ցուցադրենք մեր լավագույն ֆուտբոլը»,- Նոյերի խոսքը փոխանցում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենա փետրվարի 18-19-ին եւ 25-26-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 10-11-ին եւ 17-18-ին։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում