Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն վստահություն է հայտնել, էր կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ապագայում դարձյալ կճանաչվի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։
«Մեսին արդեն ունի 6 «Ոսկե գնդակ», բայց պետք է ավելի շատ լինի։ Ես վստահ եմ, որ նա ապագայում դարձյալ կստանա այդ մրցանակը»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ այս տարի Մեսին «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում առաջ անցավ անգլիական «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքից եւ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից։
Մեսին «Ոսկե գնդակի» արժանացել է նաեւ 2009-2012 եւ 2015 թվականներին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում