Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը երկարաձգել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ գործող պայմանագրի ժամկետը, տեղեկացնում է France Football-ը:
Ֆրանսիացի մասնագետը կշարունակի զբաղեցնել Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը մինչև 2022 թվականի ավարտ:
51-ամյա Դեշամի պայմանագիրը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ նախատեսված էր մինչև 2020 թվականի հուլիս:
Դիդյե Դեշամը Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է 2012 թվականին: Նրա գլխավորությամբ Ֆրանսիան դարձել է աշխարհի չեմպիոն և Եվրոպայի փոխչեմպիոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում