16:30  ,  8 դեկտեմբերի, 2019

Մեսին 14 մրցաշրջանում անընդմեջ առնվազն 10 գոլ խփած առաջին խաղացողն է Եվրոպայի 5 առաջատար լիգաներում

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 14 մրցաշրջանում անընդմեջ առնվազն 10 գոլ խփած առաջին խաղացողն է Եվրոպայի 5 առաջատար լիգաներում։

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում Մեսին երեք գոլ է խփել «Մալյորկային», «Բարսելոնան» հաղթել է 5։2 հաշվով։ Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա Մեսին մասնակցել է Պրիմերայի 10 հանդիպման, խփել 12 գոլ։

Մեսիին հասնելու հնարավորություն ունի Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ 34-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը Իտալիայի ընթացիկ առաջնությունում խփել է 7 գոլ։ Ռոնալդուն եւս նախորդ 13 մրցաշրջաններում 10 գոլից շատ է խփել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում