Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը Պրեմյեր լիգայի 16-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ հաղթանակ տանելուց հետո «Էյթիհադ» ստադիոնում ուրախությունը կիսել է իր թիմի ֆուտբոլիստների հետ:
Հանդիպման գլխավոր մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո Սուլշերը խաղադաշտում շնորհավորել է «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր ֆուտբոլիստներին և գրկախառնվել նրանց հետ:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» առավելության հասավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 2:1 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում