Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր նախկին թիմի մրցելույթների մասին՝ կարևորելով Գաբոնի ազգային հավաքականի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ներկայությունն ակումբում:
«Հիմա «Արսենալի» համար դժվար ժամանակներ են, սակայն պետք է բոլորը հասկանան, որ հնարավոր չէ կարճ ժամանակում մեծ փոփոխություններ կատարել թիմում: Յունգբերգը լավ մասնագետ է, և ես վստահ եմ, որ առաջիկա խաղերում կարող է շտկել իրավիճակը:
Չեմ պատկերացնում՝ որտեղ կլիներ «Արսենալն» առանց Օբամեյանգի: Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար»,- Անրիի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Արսենալը» նոյեմբերի 29-ին պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում