22:54  ,  25 նոյեմբերի, 2019

Կուրտուա. «Ռեալը» չպետք է սխալներ թույլ տա ՊՍԺ-ի դեմ խաղում

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի՝ ՊՍԺ-ի հետ խաղից իր սպասելիքների մասին:

«ՊՍԺ-ի հետ առաջին խաղում մենք շատ սխալներ թույլ տվեցինք և արժանի պարտություն կրեցինք: Այժմ հնարավորություն ունենք ավելի լավ մարզավիճակում մրցել ՊՍԺ-ի հետ և կարևոր միավորներ վաստակել:

Հաղթանակի հասնելու համար պետք է փորձենք հնարավորինս խուսափել սխալներ գործելուց, քանի որ խաղալու ենք աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ»,- Կուրտուայի խոսքը փոխանցում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ «Ռեալ Մադրիդ» - ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում