Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն անդրադարձել է հնարավոր տեղափոխությանը հունական ԱԵԿ։
«Առայժմ որեւէ մեկի հետ պայմանագիր չեմ կնքել, բայց ԱԵԿ-ի տարբերակը լուրջ է։ Այլ տարբերակների մասին չեմ ցանկանում խոսել։
Հիմա ցանկանում եմ միայն լինել ընտանիքիս հետ, զբոսնել, գնումներ անել, ձուկ որսալ»,- Տիգրան Բարսեղյանի խոսքը մեջբերում է Sports.kz-ն։
26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ղազախական «Կայսարի» հետ ավարտվել է։ Ղազախստանի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 29 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 4 գոլային փոպանցում՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկուն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում