Չեմպիոնների լիգայում հանդես չգալը բացասական է ազդել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆինանսական վիճակի վրա։ Անգլիական ակումբի պարտքը հասել է 450 միլիոն եվրոյի, հաղորդում է Sky Sports-ը։
2020 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» տարեկան եկամուտը զգալի կկրճատվի։ Սպասվում է 650-680 միլիոն եվրո եկամուտ։ Անցած ֆինանսական տարում եկամուտը եղել էր 734 միլիոն եվրո։
Անգլիայի ընթացիկ առաջնության 12 տուրից հետո նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը 16 միավորով 7-րդ տեղում է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում