Լեգենդար իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը թվիթերյան գրառումով անդրադարձել է անհատական մրցանակների խնդրին ժամանակակից ֆուտբոլում։
«Վիրջիլ վան Դեյքը ճանաչվել է տարվա լավագույն խաղացող ՈւԵՖԱ-ի վարկածով։ Լիոնել Մեսին տարվա խաղացողն է ՖԻՖԱ-ի վարկածով։
Պատկերացրեք՝ եթե Կրիշտիանու Ռոնալդուն էլ ստանա «Ոսկե գնդակը»։ Իսկ նա լիովին արժանի է դրան։ Այդ դեպքում, ես կունենամ տպավորություն, որ ֆուտբոլում անհատական մրցանակների շնորհման չափորոշիչներն այնքան էլ տրամաբանական չեն»,- գրել է Կասիլյասը։
«Ոսկե գնդակի» դափնեկիրը հայտնի կդառնա դեկտեմբերի 2-ին Փարիզում։ Մեսին ու Ռոնալդուն 5-ական անգամ արժանացել են այս մրցանակին, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն, հոլանդացի Վան Դեյքը՝ ոչ մի անգամ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում