Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Միլանի» դեմ խաղում թուրինյան թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինելու որոշումը:
«Անցյալում տեղի ունեցած միջադեպերը քննարկելը համարում եմ սխալ, սակայն երբ ազգային հավաքականներից վերադառնանք ակումբներ, մենք անպայման զրույց կունենանք Ռոնալդուի հետ:
Վստահ եմ, որ Ռոնալդուն իր խաղով դեռ երկար օգուտ կտա «Յուվենտուսին»: Նրա և ակումբի մեջ որևէ խնդիր լինել չի կարող»- Բոնուչիի խոսքը փոխանցում է Football Italia-ն:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Միլանի» դեմ խաղի 55-րդ րոպեին փոխարինվելուց հետո Ռոնալդուն ամիջապես հեռացել է ստադիոնից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում