14:10  ,  14 նոյեմբերի, 2019

«Մանչեսթեր Սիթին» բողոք է ներկայացրել «Լիվերպուլի» դեմ խաղում մրցավարների սխալների առիթով

«Մանչեսթեր Սիթին» դժգոհություն է հայտնել «Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության 12-րդ տուրի հանդիպման մրցավար Մայքլ Օլիվերի աշխատանքի վերաբերյալ։

1։3 հաշվով պարտությունից մեկ օր անց «Մանչեսթեր Սիթին» բողոք է ներկայացրել Անգլիայի Պրոֆեսիոնալ մրցավարների խորհրդի ղեկավար Մայք Ռայլիին՝ մատնանշելով, որ երկու դրվագներում, սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղ է եղել «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի կողմից, սակայն 11 մետրանոց չի նշանակվել, հաղորդում է The Sun-ը։

Ռայլին կառուցողական պատասխան է տվել «Մանչեսթեր Սիթիին» եւ նոյեմբերի 14-ին Պրեմյեր լիգայի 20 ակումբների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ կներկայացնի կրկնապատկերի համակարգի (VAR) կիրառման հետ կապված փոփոխություններ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում