Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին այժմ չի ցանկանում նոր պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել ակումբի ղեկավարության հետ, հաղորդում է Marca-ն:
Նոր պայմանագրի վերաբերյալ Մեսին կբանակցի «Բարսելոնայի» ղեկավարության հետ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո՝ ամռանը:
Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել էր, որ Մեսին կշարունակի հանդես գալ «Բարսելոնայում» առաջիկա 4-5 տարիների ընթացքում:
Մեսին գործող պայմանագրով իրավունք ունի ամեն տարվա հունիսին հեռանալ «Բարսելոնայից»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում