16:20  ,  7 նոյեմբերի, 2019

Արսեն Վենգեր․ Չեմ բանակցում «Բավարիայի» հետ

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է լուրերը, թե բանակցում է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ եւ պատրաստ է մինչեւ մրցաշրջանի ավարտը զբաղեցնել գերմանական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը, որը թափուր է մնացել խորվաթ Նիկո Կովաչի հեռանալուց հետո։

«Ես շատ վաղուց պատրաստվում էի միանալ «Բավարիային»։ Այս պահին նրանց հետ չեմ բանակցում։ Մենք ոչինչ չենք քննարկել, եւ ես չգիտեմ՝ կքննարկենք, թե չենք քննարկի»,- ասել է Վենգերը BBC-ին։

«Բավարիան» առաջարկ էր արել «ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկին, սակայն մերժում էր ստացել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English