15:42  ,  30 հոկտեմբերի, 2019

Հենրիխ Մխիթարյանը հայր կդառնա

Հայաստանի հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայր կդառնա։ Նրա կինը հղի է։ Զույգին նկատել են Հռոմում զբոսնելիս։

Հիշեցնենք, որ Մխիթարյանն ու Բեթի Վարդանյանն ամուսնացել են հունիսի 17-ին Վենետիկում։

Մխիթարյանը վերականգնվում է աճուկի մկանային վնասվածքից հետո։ Իտալական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտնել է, որ հայ ֆուտբոլիստը շուտով կվերադառնա խաղադաշտ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում