Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է թիմի գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Օզիլն ընդգրկվել է «Լիվերպուլի» հետ հանդիպման հայտացուցակում և հնարավորություն կստանա խաղադաշտ դուրս գալ:
«Լիվերպուլի» հետ հանդիպումը հիանալի հնարավորություն է, որպեսզի Օզիլը ցույց տա, թե ինչի է ընդունակ»,- «Արսենալի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ասել է Էմերին:
Նշենք, որ Անգլիայի Լիգայի գավաթի «Լիվերպուլ» - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին՝ Երևանի ժամանակով 23:30-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում