00:58  ,  26 հոկտեմբերի, 2019

Պոչետինո. Չեմ կարողանում մոռանալ ՉԼ եզրափակիչը

Անգլիական «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի եզրափակիչ հանդիպման մասին:

«Այդ հանդիպումը ես երբեք չեմ մոռանա իմ կյանքում: «Լիվերպուլին» պարտվելուց հետո չեմ կարողանում գլխիցս հանել այդ խաղը:

«Տոտենհեմի» համար մեծ նշանակություն ուներ եզրափակիչ դուրս գալը: Վստահ եմ, որ մենք դուրս կգանք այս ծանր շրջանից և կրկին հաղթանակներ կտոնենք»,- Պոչետինոյի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Տոտենհեմը» 0:2 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English