10:41  ,  23 հոկտեմբերի, 2019

Չեմպիոնի հաղթանակով մեկնարկեց NBA-ի կանոնավոր առաջնությունը, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում մեկնարկեց 74-րդ մրցաշրջանի կանոնավոր առաջնությունը։ Չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Տորոնտո Ռեփթորսը» հյուրընկալեց «Նոր Օռլեան Պելիկանսին» եւ առավելության հասավ լրացուցիչ ժամանակում 130։122 հաշվով։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 117։117 հաշվով։

Հանդիպման բոլոր հանդիսականներին «Տորոնտոն» նվիրել է չեմպիոնական մատանու կրկնօրինակը։

Օրվա մյուս խաղում «Լոս Անջելես Կլիպերսը» 112։102 հաշվով պարտության է մատնել «Լոս Անջելես Լեյքերսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում