Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում մեկնարկել են առանձին գործիքների եզրափակիչները։
Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը հանդես կգա օղակների վարժության եզրափակիչում, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան ներկայացնում է աշխարհի առաջնության ուղիղ հեռարձակումը։
Հիշեցնենք, որ Շտուտգարտում Հայաստանի հավաքականից 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի անվանական ուղեգիր է նվաճել Արթուր Դավթյանը բազմամարտում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում