15:33  ,  11 հոկտեմբերի, 2019

Դիեգո Սիմեոնե․ Յուրգեն Կլոպը հիացնում է, երբեք չի դավաճանում իր ոճին

Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է, թե որ մարզիչն է իրեն հիացնում։

«Անկասկած, Յուրգեն Կլոպն է հիացնում այսօրվա մարզիչներից։ Նա կարողացել է հաղթահարել ծանր պարտությունների հետեւանքներ, տանել հրաշալի հաղթանակներ, նա  երբեք չի դավաճանում իր ոճին։ Բացի այդ, ես տեսնում եմ, թե ինչքան մոտ է նա իր ֆուտբոլիստների հետ»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականից։ Անցած մրցաշրջանում անգիական թիմը նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթն ու Եվրոպայի սուպերգավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում