10:39  ,  28 սեպտեմբերի, 2019

Էմերի. Ջական հրաշալի ավագ կլինի «Արսենալի» համար

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է թիմի նոր ավագի ընտրության մասին: Փակ քվեարկության արդյունքներով «Արսենալի» ֆուտբոլիստները թիմի ավագ էին ընտրել շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջակային:

«Ջական փորձառու ֆուտբոլիստն է: Կարծում եմ, որ ֆուտբոլիստները ճիշտ ընտրություն են կատարել:

Հաշվի առնելով Ջակայի խաղային որակները՝ կարող եմ վստահեցնել, որ նա հրաշալի ավագ կլինի «Արսենալի» համար»,- Էմերիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած մարզման ժամանակ Ունաի Էմերին «Արսենալի» ֆուտբոլիստներին և մարզիչներին հայտնել է, որ այսուհետ թիմի ավագի պարտականությունները կկատարի Գրանիտ Ջական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English