18:37  +04,  15 սեպտեմբերի, 2019

Իսպանիան՝ բասկետբոլի աշխարհի կրկնակի չեմպիոն

Բասկետբոլի տղամարդկանց Իսպանիայի հավաքականը երկրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցած աշխարհի առաջնության եզրափակիչում իսպանացիները մրցեցին Արգենտինայի հավաքականի հետ եւ հաղթանակ տարան 95։75 հաշվով։

Իսպանիայի հավաքականի կազմում ամենաարդյունավետը Ռիկի Ռուբիոն էր՝ 20 միավոր։

Բրոնզե մեդալները նվաճել են ֆրանսիացիները, որոնք երրորդ տեղի համար խաղում 67։59 հաշվով պարտության են մատնել Ավստրալիայի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: