Իտալիայի առաջնության երրորդ տուրում Միլանի «Ինտերը» Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ ընդունեց «Ուդինեզեին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։
Միակ գոլն առաջին խաղակեսի նախավերջին րոպեին խփեց իտալացի կիսապաշտպան Ստեֆանո Սենսին։ Հյուրերը 35-րդ րոպեին հանդես էին գալիս 10 ֆուտբոլիստներով։ Հեռացվեց արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլը։
«Ինտերը» 9 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ շրջանցելով «Յուվենտուսին»՝ 7 միավոր։
Իտալիայի առաջնություն, երրորդ տուր
«Ինտեր» - «Ուդինեզե»՝ 1։0 (տեսանյութ)
Ստեֆանո Սենսի, 44
Հեռացում՝ Ռոդրիգո Դե Պաուլ («Ուդինեզե»), 35
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում