19:13  ,  14 սեպտեմբերի, 2019

Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով մեկնարկեցին ԱԱ-ում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Հովհաննիսյանն ու Հովհաննես Բաչկովը հաղթանակով են մեկնարկել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող աշխարհի առաջնությունում։

52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Նա 5։0 հաշվով հաղթեց հորդանանցի Մոհամադ Ալղարաղիրին։

63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 4։1 հաշվով պարտության մատնեց թաիլանդցի Սոմչայ Վոնգսուվանին եւ նույնպես 1/8 եզրափակիչում է:

75 կգ քաշային Արման Դարչինյանը եւս սեպտեմբերի 14-ին կանցկացնի 1/16 եզրափակիչի մենամարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում