10:54  ,  14 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019. Սլավիկ Գալստյանի կամային հաղթանակը ադրբեջանցու նկատմամբ՝ 16:7

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ընթացող աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 14-ին պայքարը սկսեց Սլավիկ Գալստյանը:

63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը 16:7 հաշվով հաղթանակ տարավ ադրբեջանցի ըմբիշ Էլման Մուխտարովի նկատմամբ: 

Ընթացքում Սլավիկ Գալստյանը պարտվում էր 3:7 հաշվով, սակայն կարողացավ հավասարեցնել հաշիվը, այնուհետեւ անընդմեջ գլորումներով վաստակել եւս 9 միավոր եւ ժամանակից շուտ հաղթանակ տանել:

72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը որակավորման փուլում մրցեց լեհ Բերնատեկին հետ և հաղթանակ տարավ 7:0 հաշվով:

82 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը մեկնարկում 5:7 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ադլան Ակիեւին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English