Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Էյթիհադ» ստադիոնում ընդունել էր «Բրայթոնին»: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 4 անպատասխան գնդակ խփեց:
Հանդիպման երկրորդ րոպեին բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն բացեց խաղի հաշիվը: 42-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն կրկապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 55-րդ րոպեին՝ դուբլ ձևակերպեց: Ծագումով պորտուգալացի Բեռնարդու Սիլվան 79-րդ րոպեին խփեց իր թիմի չորրորդ գոլը:
Այժմ «Մանչեսթեր Սիթին» 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բրայթոնը» 4 միավորով 16-րդն է:
Պրեմիեր լիգա, չորրորդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Բրայթոն»՝ 4:0
Կևին դե Բրույնե, 2, Սերխիո Ագուերո, 42, 55, Բեռնարդու Սիլվա, 79
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում