23:47  ,  30 օգոստոսի, 2019

US Open. Ֆեդերերը վստահ հաղթանակ է տարել, Նիսիկորին լքել է պայքարը (ֆոտո)

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջանում աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը մրցել է բրիտանացի Դանիել Էվանսի հետ:

1 ժամ 23 րոպե տևած պայքարում շվեյցարացի թենիսիստը 6:2, 6:2, 6:1 հաշվով հաղթանակ է տարել և դուրս եկել մրցաշարի չորրորդ շրջան, որտեղ կմրցի Պաբլո-Կարենյո Բուստա - Դավիդ Գոֆեն զույգի հաղթողի հետ:

Աշխարհի 7-րդ ռակետ, ճապոնացի Կեյ Նիսիկորին անակնկալ պարտություն է կրել ավստրալացի Ալեքս դե Մինորից և դուրս է մնացել հետագա պայքարից: Նիսիկորին պարտվել է 2:6, 4:6, 6:2, 3:6 հաշվով:

Image

ImageImage

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English