22:57  ,  28 օգոստոսի, 2019

Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանն ու Ուեսլի Սոն վերջին տուրում խաղացին ոչ ոքի եւ կեզրափակեն աղյուսակը

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցող Sinquefield Cup սուպերմրցաշարի վերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը վերջին տուրում սեւերով մրցեց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։ Կողմերը 35-րդ քայլում պարտիան ավարտեցին ոչ ոքի։

Արոնյանն ու Սոն 4,5-ական միավորով կեզրափակեն մրցաշարային աղյուսակը։ Մյուս պարտիաները դեռ շարունակվում են։

Հաղթողի կոչմանը հավակնում են 6 միավոր վաստակած չինացի Դին Լիրենը, 5,5-ական միավոր վաստակած աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին ու Սերգեյ Կարյակինը եւ հնդիկ Վիշվանաթան Անանդը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում