17:40  ,  26 օգոստոսի, 2019

Ֆեդերերը բարձր է գնահատել իր շանսերը US Open-ում

Աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը խոսել է օգոստոսի 26-ին մեկնարկող ԱՄՆ-ի բաց առաջնությունում իր սպասելիքների մասին:

«Վստահ եմ, որ այս մրցաշարում հաղթելը շատ դժվար կլինի, սակայն զգում եմ, որ այն թենիսիստներից մեկն եմ, որի ուժերի սահմանում է հաղթանակ տանելը: Հպարտ եմ այն կայուն արդյունքներով, որ գրանցել եմ վերջին տարիներին:

ԱՄՆ-ի բաց առաջնության ֆավորիտները բոլորիդ քաջ հայտնի են: Եթե հաղթի այլ թենիսիստ, ապա մեծ անակնկալ կլինի»,- Ֆեդերերի խոսքը փոխանցում է Fox Sports-ը:

US Open-ի առաջին շրջանում Ռոջեր Ֆեդերերը կմրցի Հնդկաստանը ներկայացնող Սումիտ Նագալոյի հետ:

Մրցաշարի գործող չեմպիոնը սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում