«Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Աթլետիկի» հետ հանդիպումից հետո մարզչական եւ բժշկական շտաբից թաքցրել է վնասվածք ստանալու փաստը, որպեսզի եղբոր հետ մեկնի Սենեգալ եւ հանգստյան օրերն անցկացնի ընտանիքի հետ, հաղորդում է AS-ը։
22-ամյա ֆուտբոլիստը օգոստոսի 16-ին տեղի ունեցած խաղից հետո (կատալոնական թիմը պարտվել էր 0։1 հաշվով) գիշերն անցկացրել է Բիլբաոյի օդանավակայում, որպեսզի բաց չթողնի ինքնաթիռը։
Երկու օր նա չի պատասխանել «Բարսելոնայի» ներկայացուցիչների զանգերին եւ Բարսելոնա է վերադարձել օգոստոսի 19-ին։ Բուժզննում անցնելուց հետո պարզ է դարձել, որ ֆուտբոլիստը ձախ ազդրի մկանային վնասվածք ունի եւ բաց կթողնի մեկ ամիս։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում