Ֆրանսիական ՊՍԺ-ի ավագ Տիագո Սիլվան խոսել է թիմի բրազիլացի հարձակվող Նեյմար Ժունիորի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Նեյմարը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար: Եթե Նեյմարը հեռանա, ապա ՊՍԺ-ն կկորցնի աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին, որը նույն մակարդակի վրա է գտնվում, ինչ Մեսին ու Ռոնալդուն:
Ներքուստ զգացում ունեմ, որ Նեյմարը մնալու է ՊՍԺ-ում: Մենք ամեն ինչ անում ենք, որ նա չհեռանա»,- Sport.es-ի հաղորդմամբ՝ ասել է 34-ամյա պաշտպանը:
Նեյմարի տեղափոխության շուրջ ՊՍԺ-ի ղեկավարության հետ բանակցում է ֆուտբոլիստի նախկին ակումբը՝ կատալոնական «Բարսելոնան»: Ինքը՝ Նեյմարը, ցանկություն ունի վերադառնալ Կատալոնիա:
Ավելի վաղ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չէր բացառել Նեյմարի հեռանալու հնարավորությունը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում