15:52  ,  16 օգոստոսի, 2019

Նուրմագոմեդով. Քոնորին պետք է բանտ նստեցնել

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը մեկնաբանել է հայտնի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորի մասնակցությամբ միջադեպը:

«Ցանկանում եմ դիմել Իռլանդիայի ղեկավարությանը և կոչ անել, որ Քոնորին համապատասխան վայր տեղափոխեն: Այսօր նա իրեն թույլ է տալիս հարվածել ծեր մարդու, որն իրեն չի կարող պատասխանել: Քոնորին պետք է բանտ նստեցնել»,- TMZ Sports-ը փոխանցում է Խաբիբ Նուրմագոմեդովի խոսքը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Իռլանդիայի բարերից մեկում Մաքգրեգորը ծեծկռտուք է հրահրել՝ հարվածելով տարեց տղամարդու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում