Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին հերթական վերականգնողական մարզումն է անցկացրել ակումբի «Սյուտատ Էսպորտիվա» մարզաբազայում, հայտնում է Sport.es-ը:
32-ամյա հարձակվողը մարզվել է թիմից առանձին՝ անհատական ծրագրով: Սպասվում է, որ Մեսին ընդհանուր խմբի հետ մարզումներ կանցկացնի հաջորդ շաբաթ:
Աղբյուրը հաղորդում է, որ Մեսին չի մասնակցի օգոստոսի 16-ին տեղի ունենալիք Իսպանիայի առաջնության առաջին տուրի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ խաղին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում