18:49  ,  11 օգոստոսի, 2019

«Լոռին» տանը հաղթեց «Ալաշկերտին»

Հայաստանի առաջնության երկրորդ տուրում «Լոռին» Վանաձորում ընդունեց Երեւանի «Ալաշկերտին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

«Լոռիի» հարձակվող Գրիգոր Աղեկյանը 26-րդ րոպեին բացեց հաշիվը, սակայն արդեն 2 րոպե անց հյուրերը կարողացան վերականգնել հավասարությունը։ Աչքի ընկավ կիսապաշտպան Սարգիս Շահինյանը։ 61-րդ րոպեին Աղեկյանը դուբլ ձեւակերպեց։

Այս թիմերն առաջին տուրում չէին խաղացել «Փյունիկի» եւ «Արարատ-Արմենիայի» եվրագավաթային հանդիպումների պատճառով։ «Լոռին» 3 միավորով 5-րդն է։

Հայաստանի առաջնություն, երկրորդ տուր

«Լոռի» - «Ալաշկերտ»՝ 2։1

Գրիգոր Աղեկյան,  26,  61 - Սարգիս Շահինյան, 28

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում