Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, որ Անգլիա տեղափոխվելուց հետո դժվարություններ է ունեցել հաղորդակցվելու հարցում:
«Անգլերեն սովորել եմ ֆիլմերի և ռադիոյի շնորհիվ: Գերմանացիների համար լավագույն տարբերակն անգլերեն սովորելու համար «Ընկերներ» սերիալը դիտելն է: Դրանից հետո աստիճանաբար սկսեցի հաղորդակցվել անգլերեն»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն:
Յուրգեն Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականից: Մինչ այդ 52-ամյա մասնագետը մարզել է գերմանական «Մայնցն» ու «Բորուսիան»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում