18:04  ,  4 օգոստոսի, 2019

ԵԱ․ Հայաստանի Մ-18 հավաքականը մրցաշարն ավարտեց հաղթանակով

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Անդորրայում, Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության 5-9-րդ տեղերի համար վերջին խաղում մրցեց Մոլդովայի թիմի հետ եւ հաղթեց 91։60 հաշվով՝ գրավելով նախավերջին տեղը։

Նախորդ հանդիպումներում Հայաստանի թիմը պարտություն էր կրել։

Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին խաղում Արեգ Վաթյանի գլխավորած թիմը 81։82 հաշվով պարտվել էր Մալթայի թիմին, երկրորդ խաղում՝ 57։77 հաշվով ալբանացիներին, երրորդ խաղում՝ 57։69 հաշվով Ջիբրալթարին, չորրորդ խաղում՝ 60:72 հաշվով Սան Մարինոյին, 5-9-րդ տեղերի համար առաջին խաղում 76։81 հաշվով՝ Անդորրային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում