20:51  ,  3 օգոստոսի, 2019

Բարձրագույն խումբ․ «Գանձասար-Կապան» - «Նոա»՝ 1։1

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկային տուրում «Գանձասար-Կապանը» հյուրընկալեց «Նոային» եւ բավարարվեց 1 միավորով։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Առաջինը հաջողության հասավ «Նոան»։ Ռուսաստանցի հարձակվող Մաքսիմ Մայրովիչը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը։ Սակայն «Գանձասար-Կապանը» կոլումբացի կիսապաշտպան Ուբեյմար Անգուլոյի գոլի շնորհիվ կարողացավ խուսափել պարտությունից։

Առաջին տուրի «Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա» եւ «Փյունիկ» - «Լոռի» հանդիպումները հետաձգվել են։ «Արարատ-Արմենիան» ու «Փյունիկը» պատրաստվում են Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումներին։

Ընթացիկ առաջատարներն են 3-ական միավոր վաստակած «Շիրակն» ու «Արարատը»։

Հայաստանի առաջնություն, առաջին տուր

«Գանձասար-Կապան» - «Նոա»՝ 1։1 (տեսանյութ)

Ուբեյմար Անգուլո, 83 – Մաքսիմ Մայրովիչ, 70, 11,

Օգոստոսի 2

«Արարատ» - «Երեւան»՝ 1։0

Դավիթ Խուրսիձե, 60

«Շիրակ» - «Ուրարտու»՝ 3։1

Արտյոմ Գեւորգյան, 19, Մորի Կոնե, 40, 58 - Եվգենի Կոբզար, 71

Հեռացում՝ Արտակ Դաշյան («Ուրարտու»), 88  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում