Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Մարկոս Ասենսիոն Լոնդոնի «Արսենալի» հետ խաղում նախնական տվյալներով ստացել է ծնկահոդի խաչաձեւ կապանների պատռվածք։ Եթե ախտորոշումը հաստատվի, նրա համար դեռ չսկսված մրցաշրջանը ավարտված կլինի, հաղորդում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Մերիլենդի «Ֆեդեքս Ֆիլդ» ստադիոնում տեղի ունեցած խաղում Ասենսիոն վնասվածք ստացավ գոլ խփելուց մի քանի րոպե անց։ Հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով, հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Ռեալը»՝ 3։2։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում