«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին նոր պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ, հաղորդում է ESPN-ը։ Այն նախատեսված կլինի մինչեւ 2023 թվականը։
2004 թվականին «Բարսելոնայի» հետ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքելուց հետո սա կլինի 32-ամյա Մեսիի արդեն 10-րդ պայմանագիրն ակումբի հետ։
Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը, սակայն երկու կողմերի համաձայնության դեպքում, նախատեսում է նաեւ մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի նպատակն է ցմահ պայմանագիր կնքել Մեսիի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում