20:51  ,  14 հուլիսի, 2019

Գրիզմանը 5 տարվա պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ եւ ստացավ 17 համարի խաղաշապիկը

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը հինգ տարվա պայմանագիր կնքեց Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հետ։ 28-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբում հանդես կգա 17 համարի խաղաշապիկով։ Դրանից առաջ նա հաջողությամբ բուժզննում էր անցել նոր ակումբում։

Հիշեցնենք, որ Գրիզմանի համար «Բարսելոնան» Մադրիդի «Աթլետիկոյին» վճարել է 120 միլիոն եվրո։ Պայմանագրով նրա տրանսֆերային գինն այժմ 800 միլիոն եվրո է։ Գրիզմանը 2014-ից էր հանդես գալիս «Աթլետիկոյում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում