10:46  ,  12 հուլիսի, 2019

«Ռեալը» կփորձի ֆուտբոլիստների վաճառքից ստանալ 100 միլիոն եվրո, որպեսզի գնի Պոգբային

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով։

Ֆինանսական արդար խաղի կանոնները չխախտելու համար Արքայական ակումբը կփորձի ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստների վաճառքից ստանալ 100 միլիոն եվրո եւ ձեռք բերել Պոգբային, հաղորդում է Cadena SER-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պոլ Պոգբայի տրանսֆերից ակնկալում է 150-180 միլիոն եվրո։

Անգլիայի անցած առաջնությունում Պոգբան մասնակցել է 35 հանդիպման, խփել 13 գոլ։ Չեմպիոնների լիգայի 9 խաղում նա խփել է 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում