01:29  +04,  12 հուլիսի, 2019

Աֆրիկայի Գավաթ․ Կիսաեզրափակիչի զույգերը (տեսանյութ)

Եգիպտոսում ավարտին մոտեցող ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը։

Հուլիսի 14-ին կայանալիք հանդիպումներում կմրցեն Սենեգալ - Թունիս, Ալժիր - Նիգերիա զույգերը։

Քառորդ եզրափակիչում Սենեգալի հավաքականը 1։0 հաշվով հաղթել է Բենինի թիմին (տեսանյութ), Թունիսը 3։0 հաշվով պարտության է մատնել Մադագասկարի ֆուտբոլիստներին (տեսանյութ), Նիգերիան 2։1 հաշվով հաղթել է հարավաֆրիկացիներին (տեսանյութ), Ալժիրի թիմը հետխաղյա 11 մետրանոցներով պարտության է մատնել կոտդիվուարցիներին (տեսանյութ)։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1։1 հաշվով։

Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 19-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: