12:09  ,  2 հուլիսի, 2019

Վալվերդեն հավանություն է տվել Գրիզմանի եւ Նեյմարի տրանսֆերներին

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն իր համաձայնությունն է հայտնել կատալոնական ակումբի ղեկավարությանը Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի եւ Փարիզի ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերների հարցում, հաղորդում է Sport.es-ը։ 

55-ամյա մասնագետը հավաստիացրել է, որ կկարողանա երկուսին էլ առավելագույն ներգրավել թիմ խաղում՝ ապահովելով հարձակման եւ պաշտպանության հավասարակշռությունը։ 

Գրիզմանի տրանսֆերի արժեքը 120 միլիոն եվրո է, Նեյմարինը՝ 222 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում