Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում պայքարը սկսեցին հունահռոմեական ոճի ըմբիշները։
Հայաստանի երեք ներկայացուցիչներից 1/8 եզրափակիչում Կարեն Ասլանյանը (67 կգ) 4։0 հաշվով պարտության մատնեց բուլղարացի Սվիլեն Կոստադինովին։
Կարապետ Չալյանը (77 կգ) 9։0 հաշվով հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Էլմար Նուրալիեւին։
Արմեն Մելիքյանը (60 կգ) 1/8 եզրափակիչում 0:4 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քամալին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում