Սլովենիայում մարզումային հավաք անացկացնող Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» մեկնել է Ավստրիա եւ ստուգողական խաղում մրցել ավստրիական «Հարտբերգի» հետ։
Ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը հանդիպումն ավարտել է ոչ ոքի՝ 1։1։ Պատասխան գոլը հայկական թիմի կազմում 85-րդ րոպեին խփել է Սերգեյ Շեւչուկը։ Առաջին խաղակեսում Էդգար Մանուչարյանը չի կարողացել արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։
«Փյունիկը» պատրաստվում է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլին։ Հուլիսի 11-ին հայկական թիմը Գյումրիի քաղաքային ստադիոնում կընդունի մակեդոնական «Շկուպիին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում