00:01  ,  26 հունիսի, 2019

ԵԽ-2019․ Լիլիթ Պողոսյանի հաղթանակը

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բադմինտոնի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը խմբային փուլի երկրորդ խաղում հաղթանակ տարավ 2։0 (21։15, 23։21) հաշվով։ Մրցակիցը մոլդովացի Վլադա Գինգան էր։

A խմբի երրորդ տուրում Լիլիթ Պողոսյանը հունիսի 26-ին կմրցի դանիացի Լինե Հոյմարկ Կյարսֆելդտի հետ։

Առաջին տուրում հայ մարզուհին 0։2 (8։21, 6։21) հաշվով պարտվել էր Իսրայելի ներկայացուցիչ Քսենյա Պոլիկարպովային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում