15:24  +04,  25 հունիսի, 2019

«Բենֆիկան» կփորձի ձեռք բերել «Ռեալի» դարպասապահին

Մադրիդի «Ռեալի» 32-ամյա դարպասապահ Կեյլոր Նավասի ծառայություններով հետաքրքրված է պորտուգալական «Բենֆիկան», որն այս ամռանը կփորձի ձեռք բերել կոստառիկացի խաղացողին, հաղորդում է O Jogo-ն։

Արքայական ակումբի ղեկավարությունը Կեյլոր Նավասին հայտնել է, որ նոր մրցաշրջանում էլ հիմնական դարպասապահը լինելու է բելգիացի Տիբո Կուրտուան։ Նավասը ցանկություն է հայտնել փոխել ակումբը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս