14:22  ,  25 հունիսի, 2019

ԵԽ-2019․ Հայաստանի թիավարողները հավատարմագրերը չակտիվացնելու պատճառով որակազրկվել են

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի թիավարության մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Դավիթ Մարաբյանն ու Արա Վիրաբյանը որակազրկվել են։

Երկտեղանոց կանոեի 1000 մետրի մրցումից առաջ մարզիչի անուշադրության պատճառով նրանք չեն ակտիվացրել հավատարմագրերը եւ չեն ընդգրկվել վերջնական հայտացուցակում, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը։

Հայաստանի մարզիկները դուրս են եկել մեկնարկի և անցել տարածությունը, սակայն նրանց արդյունքը չի գրանցվել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում