23:06  +04,  24 հունիսի, 2019

ԵԽ-2019․ Արման Ադամյանը ոսկե մեդալ նվաճեց Ռուսաստանի համար

Ռուսաստանցի Արման Ադամյանը նվաճեց Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի ոսկե մեդալը ձյուդոյի մրցաշարի 100 կգ քաշայինների պայքարում։

Եզրափակիչում Վոլգոգրադը ներկայացնող Արման Ադամյանը իպոնով հաղթեց 2016թ․ օլիմպիական փոխչեմպիոն, Վրաստանի ներկայացուցիչ Վարլամ Լիպարտելիանիին։

Ռուսաստանը 46 մեդալով թիմային հաշվարկի առաջատարն է՝ 21 ոսկե, 12 արծաթե, 13 բրոնզե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: